Արամեն նոր հոլովակ է նկարահանել

16:58 • 13.06.11

Արամեն նոր տեսահոլոլովակ է նկարահանել։ «Իմ միակ սիրելի» կոչվող երգի հոլովակը շուտով կհանձնվի երկրպագուների դատին: Երաժշտության հեղինակն է Կարինե Խառատյանը, խոսքերը գրել է Մերուժան Տեր-Գուլանյանը, ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը:
«Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, նկարահանումները տևել են 6 օր: Երգը շատ գեղեցիկ է, և այն թաքնված սիրո մասին է»,- Tert.am-ին հայտնեց Արամեի պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը:

Ըստ նրա՝ տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ Արամեն պատրաստվում է համերգների և շուտով իր երգրպագուներին կներկայացնի «այլ երգ՝ 6-8 ռիթմի մեջ»: