Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողները պարգևատրվեցին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կայացել է Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլը:
Առաջին մրցանակին է արժանացել Պենգ Ցաոն Չինաստանից, երկրորդ մրցանակը կիսել են Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը` Հայաստանից, երրորդ մրցանակին է արժանացել Սոնա Արշակյանը` Ռուսասատանից, իսկ երրորդ փուլի մասնակցի դիպլոմի է արժանացել Անահիտ Դիլբարյանը` Հայաստանից:
Հիշեցնենք, որ մրցույթին այս տարի մասնակցել են 47 երաժիշտներ` 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր` ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից:
Առաջին մրցանակին արժանացած մասնակիցը ստացել է 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև համերգի հնարավորություն Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2011-12 թթ. համերգաշրջանում: Երկրորդ մրցանակակիրները կիսել են 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:










