Ռաֆայել Աթոյանի հոբելյանը Երևանում կնշվի ցուցահանդեսով

13:06 • 13.06.11

Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 15-ին ցուցահանդեսի բացմամբ կնշվի Ռաֆայել Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները: Ցուցահանդեսին կներկայացվեն Աթոյանի տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքներ, որոնց մի մասը ստեղծվել է Հայաստանում, մյուսները՝ ԱՄՆ-ում, որտեղ 1994 թ-ից բնակվում է նկարիչը: