Մահացել է «Սիրունիկը» և «Սարդ մարդը» ֆիլմերի պրոդյուսերը

14:35 • 14.06.11

Կյանքի 62-րդ տարում Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում մահացել է Հոլիվուդի ամենանշանավոր պրոդյուսերներից մեկը` Լորա Զիսկինը։ Նրան մեծ ճանաչում են բերել հատկապես «Սիրունիկը» և «Սարդ մարդը» կուլտային ֆիլմերում աշխատանքները։
7 տարի առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին կրծքի քաղցկեղ։ Լորան կինեմատոգրաֆին նվիրաբերել է կյանքի 35 տարիները։ Հայտնի պրոդյուսերի ու սցենարիստի հայտնի աշխատանքների թվում են հանրության կողմից սիրված շատ ֆիլմեր՝ «Ելք չկա», «Սիրունիկը», «Մարտական ակումբ», «Ավելի լավ չի լինում»։

1998թ. Զիսկինը «Բարակ կարմիր ժապավեն» ֆիլմի ստեղծագործական խմբի կազմում ներկայացվել էր «Օսկարի»։
Պրոդյուսերը 5 տարի գլխավորել է Fox 2000 կինոընկերությունը՝ XX Century Fox-ի դուստր ընկերությունը։