Համերգ` ալտի և թավջութակի երկրորդ փառատոնի շրջանակում
Մշակույթի նախարարությունը և «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում են Հենրիկ և Հերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երաժշտության հանրապետական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Արամ Թալալյանը:
Փառատոնի նպատակն է զարգացնել և ակտիվացնել ալտի և թավջութակի կատարողական արվեստը Հայաստանում։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնի հերթական համերգը:
Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որոնց իրենց մասնակցությունը կբերեն մոտ 30 երաժիշտներ` երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը:
Փառատոնը կտևի մինչև հունիսի 26-ը:










