Բացվեց Ստամբուլի հայ ճարտարապետներին նվիրված ցուցահանդես

18:48 • 15.06.11

Հայաստանի ճարտարապետության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բացման արարողությանը ներկա է եղել Հրանտ Դինքի այրին՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Ռաքել Դինքը:

Ցուցահանդեսին ներկա են եղել «Հայճար» ճարտարապետների միության տնօրենների խորհրդի նախագահ Սևան Կարաբեդօղլուն և Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ստամբուլը Եվրոպայի 2010 թվականի մշակութային մայրաքաղաք», «Հայճար» կազմակերպությունները, «Հրանտ Դինք» հիմնադրամը և Հայաստանի ճարտարապետության ազգային ինստիտուտը:

Սեպտեմբերին ցուցահանեսի նմուշները կցուցոդրվի նաև Վանաձորում և Գյումրիում:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը: