Սարյանի տուն-թանգարանի տնօրենն ուզում է ձեռք բերել նկարչի «Երևանյան էտյուդը»

18:53 • 15.06.11

Աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1914թ-ին վրձնած «Երևանյան էտյուդ» կտավը ցանկանում է ձեռք բերել Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Աշխատանքը հունիսի 8-ին ներկայացված է եղել Լոնդոնի «MacDougall»-ի աճուրդում, սակայն չի վաճառվել: Նկարում պատկերված է 1914թ-ի Երևանը: Աշխատանքը գնահատվել է 70-90 հազար ֆունտ ստեռլինգ:

Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը աճուրդում վաճառվել է 324 հազար ֆունտ ստեռլինգով: