Մադոննան ամռանը նոր ալբոմ կձայնագրի

20:15 • 16.06.11

2011 ամռանը Մադոննան կսկսի աշխատել նոր ալբոմի ձայնագրությունների վրա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է երգչուհու մենեջեր Գայ Օզերին։

Նրա հայտարարության համաձայն՝ Մադոննան նոր երգեր կսկսի ձայնագրել արդեն հաջորդ ամսից։ Ընդ որում՝ երգչուհին արդեն որոշել է, թե որ պրոդյուսերների հետ է աշխատելու։ Նրա համար այս պահին առաջնայինը նոր ալբոմի ձայնագրությունն է։

Երգչուհու վերջին ալբոմը 2008թ. ապրիլին լույս տեսած Hard Candy-ն է։ Բազմաթիվ երկրներում այն գրավում է երաժշտական չարտերի առաջին հորիզոնականները։ 2009թ. նա թողարկել էր Celebration անվանումով հիթերի ժողովածուն, որտեղ որպես բոնուս, ներառված էր երգչուհու մի քանի նոր երգ։