«Կարինը» երևանցիներին կպարեցնի հայերեն
Երևանի Հարավարևմտյան թաղամասի (ՀԱԹ) Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքում հունիսի 19-ին, ժամը 19-ին անցկացվելու է «Պարենք հայերեն» բաց պարային դասընթաց-միջոցառում: Միջոցառմանը մասնակցելու են «Կարին» համույթի հիմնական և սիրողական խմբերի անդամները: Միջոցառմանը կարող են մասնակցել նաև բոլոր ցանկացողները:
Կախված մասնակիցների ակտիվությունից` հետագայում նման միջոցառում կանցկացվի նաև մայրաքաղաքի բոլոր համայնքներում, այնուհետև՝ նաև մարզերում:










