Վենետիկի կինոփառատոնը կմեկնարկի Քլունիի ֆիլմով

16:36 • 21.06.11

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի «Մարտի կեսերին» ֆիլմով օգոստոսի 31–ին կբացվի Վենետիկի կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10–ը։

Ջորջ Քլունին ֆիլմի ռեժիսորն է, նաև Դեթրոյթի նահանգապետ, նախագահի թեկնածու Մայքլ Մորիսի դերակատարը։

Քլունին 2007–ից ցանկացել է նկարահանել ֆիլմը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դա հնարավոր չի եղել իրականացնել։
«Մարտի կեսերը» ֆիլմի հիմքում ընկած են ԱՄՆ–ում 2004–ի քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները։
Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։