Չկարդալը վնասակար է. ընթերցանության մրցույթ Երևանում

12:54 • 21.06.11

«Երևան -2012 գրքի միջազգային քաղաք» միջոցառման շրջանակում 2011թ.սեպտեմբերից մինչև 2012թ. փետրվար անցկացնում է «Չկարդալը վնասակար է» խորագրով ընթերցանության 1-ին մրցույթը: Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում` 7-9 և 10-12, և երեք փուլով` ընտրական, կիսաեզրափակիչ, եզրափակիչ:

Մրցույթին մասնակցելու համար երեխաները պետք է կարդան գրքեր, այնուհետև որևէ ստեղծագործության վերաբերյալ գրեն իրենց տպավորությունը, որն էլ կդառնա նրանց մասնակցության հայտը։ Մրցույթի նպատակն է նպաստել ընթերցանության տարածմանը:

Նման միջոցառումներ անցկացվում են եվրոպական մի շարք երկրներում, հատկապես Գերմանիայում, որը համարվում է աշխարհի ամենաընթերցող երկրներից մեկը: