Այ Վեյվեյը գրավի դիմաց ազատ է արձակվել

22:16 • 22.06.11

Չինացի նկարիչ Այ Վեյվեյը, որը ապրիլի սկզբին ձերբակալվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով, գրավի դիմաց ազատ է արձակվել այն բանից հետո, երբ խոսոտվանել է իր մեղքը:

Այդուհանդերձ, Վեյվեյի ընտանիքի անդամները «Բի-Բի-Սի» ռադիոկայանի չինական ծառայությանը հաղորդել են, որ մինչ այժմ միայն լուրերով են լսել նկարչի ազատ արձակման մասին, մինչդեռ նա դեռ ոչ մեկի հետ կապ չի հաստատել:

Վեյվեյը ոչ միայն հայտնի է իր հոյակապ գեղարվեստական նախագծերով, որոնց շարքում 2008-ի Օլիմպիադայի համար կառուցած մարզահամալիրն է, այլ նաև` Չինաստանի կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններով: