Հայտնի են 2012թ. Փառքի ճեմուղու հավակնորդների անունները

12:00 • 22.06.11

Հոլիվուդը երեկ անվանել է իր այն հեղինակավոր դերասաններին, որոնց անունները պետք է տեղ գտնեն 2012թ. Փառքի ճեմուղում։ Այդ մասին հայտարարել է Հոլիվուդի գործարար պալատն իր պաշտոնական կայքում։

Փառքի ճեմուղում հայտնվելու պատվին են արժանացել դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Վին Դիզելը, Սկարլետ Յոհանսոնը, Մալկոլմ Մակդաուելը, Սամեր Ռեդսթոունը, Ջոն Լասետերը, Քեյթ Ուինսլեթը, իսկ հետմահու՝ նաև դերասան Ռիչարդ Բարտոնը՝ 1960-ականների կինեմատոգրաֆիայի վառ ներկայացուցիչներից մեկը։ Հետմահու անվանակարգում ամեն տարի ներկայացվում է միայն 1 թեկնածու։

Հոլիվուդյան փառքի ճեմուղին կառուցված է այն մարդկանց պատվին, ովքեր ներդրում են ունեցել զվարճանքների ինդուստրիայում։ Ամեն տարի շուրջ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Լոս Անջելեսի այդ հայտնի փողոցը՝ Վայն սթրիթը։

Բոլորը չէ, սակայն, որ ցանկացնում են հայտնվել Փառքի ճեմուղում։ Հայտնի դերասաններ Ջուլիա Ռոբերթսն ու Քլինթ Իսթվուդը հրաժարվել են իրենց աստղերից։