Ընտրվել են պատմության ամենահայտնի երաժիշտները
New Musical Express ամսագրի 10 միլիոն ընթերցողները քվեարկել ու ընտրել են պատմության մեծագույն վոկալիստին։ Ամենահայտնի վոկալիստ է ճանաչվել փոփ արքա Մայքլ Ջեքսոնը՝ քվեարկության արդյունքում վերջին պահին առաջ անցնելով իր ընկերոջից՝ Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիից։
Ջեքսոնի օգտին քվեարկել է 10 միլիոն մարդ՝ այդ թվում Facebook սոցիալական ցանցի 4 հազար մեկնաբանները։ Փոփ արքան 10 միավորից հավաքել է 9,02 միավոր, իսկ Մերկուրին՝ 8,39։
Մերկուրիին ու Ջեքսոնին կենդանության օրոք միավորում էին ոչ միայն ընկերական, այլև ստեղծագործական հարաբերությունները։ Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Queen-ի երաժիշտները մտադիր են թողարկել Ջեքսոնի ու Մերկուրիի՝ նախկինում պաշտոնապես չթողարկված համատեղ ձայնագրությունները։
Հարցման արդյունքում 3-րդ հորիզոնականում է հայտնվել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին (միջին գնահատականը՝ 7,17), 4-րդում՝ Էքսլի Ռոուզը (6,47)։
Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում հայտնված միակ կինը Արետա Ֆրանկլինն է։
Պատմության մեծագույն երաժիշտների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Մայքլ Ջեքսոն
2. Ֆրեդի Մերկուրի
3. Էլվիս Փրեսլի
4. Էքսլ Ռոուզ
5. Ջոն Լենոն
6. Դեյվիդ Բոուի
7. Ռոբերտ Բլանտ
8. Փոլ Մակ-Քարտնի
9. Սթիվի Ուանդեր
10. Արետա Ֆրանկլին










