«Գրեմմիի» մրցանակակիրը 10 տարով ազատազրկվել է թմրանյութի առևտրով զբաղվելու համար

14:16 • 24.06.11

Ֆլորիդայի դատարանը ճամայկացի ռեգի ոճի երաժիշտ Բուջու Բենթոնին՝ «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկրին, դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, պատճառը թմրանյութի առևտուրն է եղել։

Հունիսի 23-ին կայացրած դատավճիռը, բացի բանտարկությունից, նախատեսում է նաև հնգամյա փորձաշրջան, որն սկսվելու է երաժիշտի՝ բանտից դուրս գալուց հետո։

Բուջու Բենթոնը (Մարկ Էնթոնի Մայրի) ձերբակալվել էր 2009թ. դեկտեմբերին 125 հազար արժողությամբ թմրանյութի հերթական վաճառքն ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներից մեկին վաճառելու փորձի ժամանակ։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ավելի քան 5 կիլոգրամ կոկաին։

Բուջու Բենթոնը 3 անգամ (1990, 2004 և 2007թթ.) մրցանակի է առաջադրվել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից։

2011թ. փետրվարի 13-ին՝ Ֆլորիդայում Բենթոնի դեմ դատական գործընթացի լսումից 1 օր առաջ նրա Before The Dawn ալբոմը «Ռեգգի ոճի լավագույն ալբոմ» անվանակարգում արժանացավ «Գրեմմի» մրցանակի։