Ռուս-վրացական պատերազմի մասին պատմող ֆիլմի բյուջեն մոտ 20 մլն դոլար է կազմել
Ռուս-վրացական պատերազմի մասին պատմող «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի բյուջեն մոտ 20 մլն դոլար է կազմել: Այս մասին, վրացական «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կոբա Նակոպիան:
Նակոպիան, սակայն, չի հայտնել, թե որքան է կազմել ֆիլմում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարմնավորող դերասան Էնդի Գարսիայի հոնորարը՝ ասելով, թե այդ ինֆորմացիան, ըստ պայմանագրի, գաղտնի է պահվում:
Վերջերս Թբիլիսիում տեղի ունեցավ «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմը հայացք է 2008 թվականի ռուս - վրացական պատերազմին՝ ամերիկացի լրագրողի աչքերով, ով այդ օրերին հայտնվում է իրադարձությունների կենտրոնում:
Գլխավոր դերերում են հայտնի դերասաններ Ռուփերթ Ֆրենդը, Բել Քիլմերը, իսկ Էնդի Գարսիան մարմնավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:










