Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը՝ Չայկովսկու անվան մրցույթի հաղթող
Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում այսօր «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը:
Այդ անվանակարգում եզրափակիչ էին անցել 5 երկրների՝ Իտալիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ֆրանսիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ֆրանսիայի ու Բելառուսի ներկայացուցիչները, իսկ առաջին տեղը զբաղեցրած մեր հայրենակիցը որպես մրցանակ կստանա 20 հազար եվրո գումար:
Հատկանշական է, որ «Դաշնամուր» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած և Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Տրիֆոնովը Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում դասավանդող հայազգի հայտնի երաժիշտ Սերգեյ Բաբայանի աշակերտն է:










