Ֆրունզը, Կիկաբիձեն և Լեոնովը կրկին հանդիպեցին Դիլիջանում (տեսանյութ)
Մհեր Մկրտչյանի 81-ամյակին «Միմինո» ֆիլմին նվիրված հուշարձան բացվեց ֆիլմում Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսի՝ Ռուբիկ Խաչիկյանի հայրենի Դիլիջան քաղաքում։ Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։ Հուշարձանը բացեցին ՌԴ և Վրաստանի դեսպանները Հայաստանում։
Հուշարձանը երեք քանդակների կոմպոզիցիա է։ Առաջին պլանում հայ և վրացի ընկերներն են՝ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն։ Հետին պլանում հայրենական պատերազմի վետերան Վոլոխովին մարմնավորած Եվգենի Լեոնովն է։










