Ջոնի Քեշի Hurt կատարումը՝ բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակ (տեսանյութ)
Բրիտանական New Musical Express (NME) ամսագիրը իր հիթ շքերթների և հարցումների արդյունքում բոլոր ժամանակների լավագույն երաժշտական տեսահոլովակ է ճանաչել Ջոնի Քեշի կատարմամբ Hurt երգը։
Լավագույն երաժշտական հոլովակների վարկանշային աղյուսակում ընդգրկվել է 100 տեսահոլովակ։ Առաջին հնգյակի մեջ են ներառվել նաև Բյորքի «All Is Full Of Love», «Soundgarden», «Black Hole Sun» կատարումների տեսահոլովակները, Քրիս Այզեքի «Wicked Game» և Radiohead–ի «Just» կատարումները։
Ջոնի Քեշի տեսահոլովակը նկարահանվել է անցյալ դարի ամենահզոր երգերից մեկի հիման վրա։ Այս երգի օրիգինալ տարբերակի հեղինակը երաժիշտ Թրենտ Ռեզնորն է՝ Nine Inch Nails խմբի հիմնադիրը, որի The Downward Spiral (1994) ալբոմում ներառվել է Hurt երգը։
«Hurt» տեսահոլովակը երգչի մահից հետո արժանացել է «Գրեմի» մրցանակի. այն եղել է «տարվա կատարում», «պատմության մեջ ամենահզոր քանթրի–հոլովակ», ինչպես նաև ընդգրկվել է MySpace–ի «ամենանշանակալի տեսահոլովակների» հնգյակում։










