Դալիին և մյուս սյուրռեալիստներին նվիրված ցուցահանդես Երևանում

17:11 • 06.07.11

Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին կբացվի ցուցահանդես նվիրված սյուրռեալիստական ուղղության այնպիսի ճանաչված նկարիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն: Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք: