Սալվադոր Դալիի օֆորտները Հայաստանում (տեսանյութ)

19:55 • 07.07.11

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօրվանից ցուցադրվում են Սալվադոր Դալիի 120 օֆորտները, այդ թվում` հայտնի «Հիպպիները», «Ֆաուստը», «Դիցաբանությունը»: Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսն աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:

Վեց ամսվա նախապատրաստությունից հետո Լոս Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից մեծ դժվարությամբ Հայաստան տեղափոխված 160 կտավները սյուրռեալիստական ուղղության ամենահայտնի դեմքերի լավագույն աշխատանքներն են: Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի աշխատանքների կողքին մինչև հոկտեմբերի 15-ը կցուցադրվեն են նաև Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Հակոբ Հակոբյանի, Արշիլ Գորկու և սյուրռեալիզմին հարող այլ հայ նշանավոր արվեստագետների տարբեր տարիների գործերը: