«Հաջողության ջենթլմենները» կրկին կհայտնվեն էկրանին

11:11 • 07.07.11

Ռուսաստանցի ռեժիսոր Տիմուր Բեքմամբետովը որոշել է նկարահանել «Հաջողության ջենթլմեններ» ("Джентльмены удачи") ֆիլմի ռիմեյքը։ Բացի այդ, հայտի ռեժիսորը պատրաստում է «Եղևնիներ» ("Елки") կատակերգության շարունակությունը և ավարտում է վամպիրների մասին սիրավեպի էկրանավորումը։

Նոր «ջենթլմենների» նկարահանումները Բեքմանբետովը մտադիր է սկսել արդեն 2011–ին։ Ապագա ֆիլմն անշուշտ մեծ ժողովրդականություն կվայելի՝ հաշվի առնելով, որ 1972–ին այն իսկական բում առաջացրեց. ֆիլմը դիտել էր 65 մլն մարդ, հայտնում է Dni.ru–ն։

Ռեժիսոր Ալեքսանդր Սերիի այս լեգենդար ֆիլմը վերանկարահանելու միտքը Բեքմանբետովի մոտ դեռ 3 տարի առաջ էր ծագել։ Այդ ժամանակ ծրագրվում էր, որ ֆիլմը հոլիվուդյան նախագիծ կլինի, սակայն ավելի ուշ որոշվեց գործողությունները ռուսական իրականության մեջ զարգացնել։

Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմի սցենարը քիչ է տարբերվում բնօրինակից, քանի որ այն շատ սիրված է։