Վախճանվել է հռչակավոր ջութակահար Յոզեֆ Սուկը
Այսօր 81 տարեկան հասակում Պրահայում վախճանվել է աշխարհահռչակ չեխ ջութակահար Յոզեֆ Սուկը:
Սուկը հանրահայտ չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի ծոռն ու կոմպոզիտոր Յոզեֆ Սուկ-ավագի թոռն է, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Երաժիշտը մահացել է հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո: Վերջին տարիներին Սուկը համերգներով հանդես չի եկել: Նա վերջին անգամ բեմ է բարձրացել 2002-ին:
Յոզեֆ Սուկը ծնվել է 1929-ին Պրահայում, ավարտել է Փարիզի կոնսերվատորիան ու Պրագայի երաժշտական ակադեմիան: Երաժիշտը հիմնականում հանդես էր գալիս դասական երաժշտության՝ Մոցարտի, Դվորժակի, Չայկովսկու, Սուկ-ավագի ստեղծագործությունների կատարումներով:










