Ռոդենի քանդակը վաճառվել է 724 հազար եվրոյով

20:55 • 08.07.11

Օգյուստ Ռոդենի քանդակը այսօր Փարիզում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է 724 հազար եվրո գումարով:

Խոսքը 55 սմ երկարություն ունեցող մարմարե արձանի մասին է, որը կրում է « Ծնկի եկած կին-այծամարդը» անունը: Ռոդենն այն քանդակել է 1890-ին՝ նվիրելով իր ընկերոջը՝ նկարիչ Պիեռ Պյուվի դը Շավանին:

Ռոդենի քանդակների գիտակ Ժերոմ դը Բլեյն այդ արձանը համարում է աշխարհում լավագույն մարմարե քանդակներից մեկը, հաղորդում է Lenta.ru-ն:

ԱՃուրդում արձանի մեկնարկային գինն է եղել 600 հազար եվրո:

Բացի Ռոդենի ստեղծագործությունից, աճուրդում ներկայացված են եղել նաև ֆրանսիական սիմվոլիստ Օդիլոն Ռեդոնի, բելգիական սյուրռեալիստ Փոլ Դելվոյի գործերը: