Վորոնինը հետաքրքրում է «Վոլֆսբուրգին»
Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Վորոնինը գտնվում է գերմանական «Վոլֆսբուրգի» հետաքրքրությունների ոլորտում, տեղեկացնում է Sovsport.ru-ն:
Ուկրաինացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Ուրախ ենք, որ Անդրեյի նկատմամբ հետաքրքրությունը եղել է, կա և կլինի: Սակայն մենք պատրաստ չենք բաց թողնել նրան: Բացի այդ, Վորոնինին ձեռք բերելու վերաբերյալ պաշտոնական որևէ առաջարկություն մենք առայժմ չենք ստացել», - նշել է «Դինամոյի» գործադիր տնօրեն Ռոման Դյակովը:
Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի ընթացիկ առաջնությունում Անդրեյ Վորոնինը «Դինամոյի» կազմում անց է կացրել 15 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ: Վորոնինի անվան դիմաց գրանցված է նաև գոլային 9 փոխանցում:










