«Այս ֆիլմը նվեր է հայ երիտասարդներին». Ֆրանսիայի դեսպանը՝ Ավեդիքյանի նախագծի մասին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված ասուլիսին ֆիլմի ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանին ներկայացրեց Հայաստանում ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։ «Սերժ Ավեդիքյանը ծնունդով Երևանցի է, և այսօրվա կինոյի նշանավոր դեմքերից։ Նա նկարահանվել է մի շարք հայ ռեժիսորների ֆիլմերում, սակայն այսօր նա առավել հանդես է գալիս որպես կինոռեժիսոր և սցենարիստ, և ես չեմ կարող ձեռնպահ մնալ և չնշել մի քանի անուններ՝ «Մենք նույն ջրից ենք խմել», «Շան պատմություն» և կարճամետրաժ ֆիլմերը»,- այսպես ներկայացրեց Ավեդիքյանին Ֆրանսիայի դեսպանը։ «Այս ֆիլմը նվեր է հայ երիտասարդներին»,- ասաց նա։
Ֆիլմի սցենարիստ Ալյոնա Ֆենիխը պատմեց, որ առաջին անգամ Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու գաղափար են ունեցել մոտ երկու տարի առաջ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, «և հիմա նախնական նախագծի հինգերորդ՝ գործնականորեն վերջին տարբերակն է»։
«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» միջազգային նախագիծն իրականացվում է Կաննի կինոփառատոնում «Ինտերֆիլմ» կինոստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև 2011թ. մայիսին ձեռք բերված համաձայնությամբ։










