Շվարցենեգերը կինո է վերադառնում. 63–ամյա «կոտրված տղայի» համար հնաոճ մի ֆիլմ են մտածել
Դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանագապետ Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է այս տարվա սեպտեմբերին սկսել «Վերջին սահմանագիծը» ֆիլմում աշխատանքները։
Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, դերասանի ներկայացուցիչները, ինչպես նաև Lionsgate կինոստուդիան, որը պետք է իրականացնի նկարահանումները, հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել այդ առնչությամբ։
Սակայն, ինչպես հաղորդում է ռուսական Newsru.com կայքը, կինոստուդիային մոտ գտնվող աղբյուրները նշել են, որ «Վերջին սահմանագիծը» «հնաոճ մի ֆիլմ է, որը հատուկ մտածված է 63–ամյա կոտրված երիտասարդի համար.... Դրա համար մեզ պաշտամունքային մի կերպար էր պետք»,– ասել է աղբյուրը։










