Ալեգրովան հարձակվում է երկրպագուների վրա
Ռուսաստանցի հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան Ուֆայում կայացած համերգի ժամանակ հարձակվել և վիրավորական արտահայտություններ է արել է իր երկրպագուներից մեկի հասցեին, ով ցանկացել է լուսանկարել նրան:
Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև երգչուհու՝ Բլագովեշենսկում կայացած համերգի ընթացքում: Ալեգրովան իր այդ վարքը բացատրում է նրանով, որ բեմի վրա արտիստը շատ «բաց» է և որ չի կարելի այդ վիճակում նկարահանումներ կատարել. լուսանկարը կարող է «խլել հոգու մի մասնիկը»:
Սակայն երկրպագուների շրջանում կարծիք կա, որ երգչուհու նման ագրեսիվ վարքի իրական պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպեսզի չմոնտաժված և համակարգչային ծրագրերով չմշակված լուսանկարներ ի հայտ գան ու հրապարակվեն համացանցում, հաղորդում է Росбалт-ը:










