Տոլստոյը համարել է, որ Չեխովն «ավելի վատն է, քան Շեքսպիրը». Հետազոտություն
Բրիտանական The Guardian պարբերականը պատմում է բրիտանացի Փիթեր Սեկիրինի նոր գրքի մասին, որտեղ նա հետազոտել է Չեխովի մասին կարծիքները։ Աշխատությունում ներառված են Չեխովի հարազատների, ընկերների ու ծանոթների հիշողություններն ու օրագրերը, ինչպես նաև հայտնի գրողի հետ նամակագրությունը։
Մասնավորապես, Պյոտր Գնեդիչը վերարտադրել է Չեխովի այցը հիվանդ Լև Տոլստոյին, որտեղ վերջինս հրաժեշտի պահին Չեխովի ականջին շշնջացել է, որ ատում է նրա պիեսներն ու որ նա «ավելի վատն է քան Շեքսպիրը»։ Գնեդիչի խոսքով Տոլստոյը դրական է վերաբերվել Չեխովին և ցանկացել, որ դրամատուրգը հանդիսատեսին իր ուզած ուղղությամբ տանի։ «Իսկ ու՞ր կարող եմ ես գնալ քո հերոսի հետևից։ Մինչև հյուրասենյա՞կ և հե՞տ դառնամ։ Ձեր հերոսը գնալու տեղ չունի»։ Գնեդիչի հիշողություններում կա նաև հիշատակություն այն մասին, որ Չեխովն իրպիեսները գրելիղ հաճախ է հիշել Տոլստոյին և երկակի զգացողություններ ունեցել։
Իսկ ինքը՝ Չեխովը Տոլստոյի մասին ասել է, որ նա գովաբանում է այլ գրողների, քանի որ գտնում է, որ նրանց ստեղծագործությունները «խաղ ու պար» են իր գործերի համեմատ։ Շեքսպիը Տոլստոյին բարկացրել է նրա համար, որ նա հասուն մարդ է, սակայն չի ստեղծագործում «տոլստոյական ոճով»։










