27 տարի առաջ գողացված սրբապատկերը վերադարձավ Լվովի հայկական եկեղեցի
Հուլիսի 12–ին Ուկրաինա է բերվել 27 տարի առաջ Լվովի հայկական եկեղեցուց գողացված սրբապատկերը։ 16–րդ դարի կեսերի այդ սրբապատկերը 1,5 տարի առաջ հայտնաբերվել էր Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է ուկրաինական analitika.at.ua կայքը՝ վկայակոչելով կոլեկցիոներ, մեկենաս Իգոր Վոզյնայակովին, որը նախաձեռնել էր մեկ այլ կոլեկցիոներից այդ սրբապատկերի գնումը, ապա նաև Լվով տեղափոխումը։
Մեկենասը նշել է, որ սրբապատկերի արժեքը 350 000 եվրո է, բայց թե որքան գումարով էր նրան հաջողվել հետ գնել այդ սրբապատկերը, Վոզնյակովը չի նշել՝ ասելով, որ «սուրբ իրերը չպետք է չափել գումարով»։
Ւսկ այն հարցին, թե ինչու է որոշել սրբապատկերը վերադարձնել եկեղեցուն, Վոզնյակովը պարզապես պատասխանել է, որ «յուրաքանչյուր սուրբ իր իր տեղն ունի»։










