Հրապարակվել է «Էմմիում» ընդգրկված ֆիլմերի ցուցակը

21:12 • 14.07.11

Ամերիկյան հեռուստաակադեմիան հրապարակել է «Էմմի» մրցանակաբաշխությանը մասնակցող ֆիլմերի ցուցակը:

«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում ներկայացված է 6 ֆիլմ. «Ընդհատակյա կայսրություն» (Broadwalk Empire), «Լավ կին» (Good Wife), «Մոլագարները» (Mad Men), «Գիշերային ուրբաթի լույսերը» (Friday Night Lights), «Դեքսթերի արդարադատությունը» (Dexter) և «Գահերի խաղը» (Game of Thrones):

«Լավագույն կատակերգային սերիալ» անվանակարգում ևս առկա է 6 ֆիլմ. «Երգչախումբ» (Glee), «Զբոսայգիներ ու հանգստի վայրեր» (Parks and Recreation), «Գրասենյակ» (Office), «Ամերիկյան ընտանիք» (Modern Family), «Ստուդիա 30» (30 Rock) և «Մեծ պայթյունի տեսությունը» (The Big Bang Theory):

«Էմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2011-ի սեպտեմբերի 18-ին՝ Լոս-Անջելեսում: Հայտնի է, որ միջոցառումը վարելու է հայտնի դերասանուհի Ջեյն Լինչը, հաղորդում է Lenta.ru-ն: