Շերոն Սթոունը 232 հազար դոլար կվճարի իր այգում վնասվածք ստացած աշխատողին
Լոս-Անջելեսի դատարանը ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին պարտադրել է որպես հասցված վնասի փոխհատուցում 232 հազար դոլար վճարել իր այգում ծնկի տրավմա ստացած աշխատողին:
Փիթեր Քրաուզեն իր ծունկը վնասել է դեռևս 2006-ին, երբ ձայնային համակարգ է տեղադրելիս եղել հոլիվուդյան դերասանուհու այգում: Աշխատանքի ընթացքում Քրաուզը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ավելի քան 3 մետր բարձրությունից:
Արդյունքում նա բողոք է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ միջադեպի պատճառը Սթոունի այգու վատ ամրացված պարիսպներն են եղել: Որպես ստացած վնասի փոխհատուցում՝ նա դերասանուհուց պահանջել է իրեն վճարել 1,5 մլն դոլար:
Դատարանը վճռել է, որ Սթոունը պատասխանատվություն է կրում իր սեփական այգու պարիսպների ամրության համար և որոշում է կայացրել մասնակի բավարարել Քրաուզեի պահանջը: Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք դերասանուհին պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, հաղորդում է Дни.ru-ն:










