Մերիլին Մոնրոյի հայտնի էրոտիկ դրվագը դարձել է հսկա քանդակ (տեսանյութ)

18:07 • 15.07.11

Չիկագոյում կանգնեցրել են Մերիլին forever քանդակը, որի հեղինակը Ստյուարդ Ջոնսոնն է։ Կոմպոզիցիան պատկերում է հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին ճիշտ այն պահին, երբ նա «Ցանկության 7 տարիները» կինոկատակերգությունում կանգնած էր օդափոխիչ ցանցի վրա, իսկ օդի հոսքը վեր էր բարձրացնում նրա զգեստը։

Այս դրվագը Մերիլինին դարձրել է իր դարաշրջանի սեքս խորհրդանիշ։

Ի դեպ, այդ ժամանակ Մոնրոյի երկրպագուները ֆիլմի ռեժիսոր Բիլլի Ուայլդերին ստիպել են նկարահանումները տեղափոխել տաղավար, որտեղ հայտնի էրոտիկ դրվագը միայն 40–րդ դուբլից է նկարահանվել։

Այժմ Մերիլինի երկրպագուներին ոչինչ չի խանգարում զգեստի տակից տեսնել նրա ներքնազգեստը. դրա համար նույնիսկ պետք չէ կռանալ, քանի որ արձանի բարձրությունը մոտ 8 մետր է և կշռում է ավելի քան 15 տոննա։