«Սլավոնական շուկան Վիտեբսկում» փառատոնում հնչել է Դլե յամանը (տեսանյութ)
«Սլավոնական շուկան Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում անցկացված Ռուսաստանի մշակույթի օրն ավարտվել է Цветы и песни для юбиляра անունը կրող համերգով։ Համերգը նվիրված է եղել ռուս երաժիշտ Մ.Պյատնիցկիի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական երգչախմբի 100–ամյա հոբելյանին։
Համերգի 2–րդ հատվածում ելույթ են ունեցել էստրադայի և կինոյի աստղեր։ Հայազգի երգչուհի Զառան և ռուս դերասան Դմիտրի Պևցովը հանրությանը յուրօրինակ մի դուետ են ներկայացրել. հայկական «Դլե Յաման» և ռուսական Ах ты, степь широкая երգերի հատվածները ներդաշնակ կերպով հաջորդել են իրար։










