Վախճանվել է կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը

22:41 • 20.07.11

Այսօր Մոսկվայում 91 տարեկան հասակում վախճանվել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը: Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Անդրեյ Ուստինովը:

Հրաժեշտի ու թաղման արարողությունները տեղի կունենան հինգշաբթի 11:30 Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Կարեն Խաչատուրյանը ծնվել է 1920-ի դեկտեմբերի 19-ին՝ թատերական ռեժիսոր Սուրեն Խաչատուրյանի՝ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարազատ եղբոր ընտանիքում:

Կարեն Խաչատուրյանը ստացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1981), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի (2007), «Պատվի» (2000), «Բարեկամության» (1995) շքանշաններ:

Կարեն Խաչատուրյանը «Չիպոլինո» բալետի հեղինակն է: Նրա գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան երկրների՝ Սոմալիի ու Զանզիբարի պետական հիմները: