Փոլ Մաքքարթնին սեպտեմբերի 11–ի ահաբեկչությանը նվիրված ֆիլմ է նկարահանել
Փոլ Մաքքարթնին վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ նվիրված 2001–ի սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Ինչպես հայտնում է The Daily Telegraph–ը, կինոնկարն ստացել է «The Love We Make» անվանումը (սա բիթլերի Abbey Road ալբոմի The End երգից մի տող է՝ փոքր–ինչ փոփոխված տարբերակով)։
Այդ ահաբեկչությունից հետո՝ 2001–ի հոկտեմբերի 20–ին, Մաքքարտնին կազմակերպել էր «Համերգ հանուն Նյու Յորքի» բարեգործական միջոցառումը։
«The Love We Make» ֆիլմը, մասնավորապես, այդ շոուի նախապատրաստման մասին է պատմում։
Մաքքարտնիի կազմակերպած համերգին մասնակցել էին այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Դևիդ Բոուին, Միք Ջագերը, Էրիկ Քլեփթոնը, Էլթոն Ջոնը և այլք. բոլոր նրանք հայտնվել են նաև ֆիլմում։ Բացի այդ ֆիլմին մասնակցում են Լեոնարդո դի Կապրիոն, Սթիվ Բուշեմին, Հարիսոն Ֆորդը, Բիլ Քլինթոնը և այլք։










