Տորք Անգեղը մերկանում է (տեսանյութ)

21:43 • 20.07.11

Տորք Անգեղի արձանից պարբերաբար պղնձե բեկորներ են պակասում։ Դեռ նախորդ տարի գողացել էին արձանի ձախ ոտքի պղնձյա թիթեղը։ Վնասը գնահատվել էր 2 մլն. 800 հազար դրամ: Արձանի վնասվածքները ոտքերից հասնում են արդեն մինչև գոտկատեղ` Տորք Անգեղն աստիճանաբար «մերկանում» է: Իսկ բետոնե մարմինը ցրտին և շոգին երկար չի դիմանա։

Անմխիթար է ոչ միայն արձանի, այլև դեպի արձան տանող ճանապարհների վիճակը, իսկ շրջակայքը հետզհետե վերածվում է աղբանոցի: