«Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է
Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է։ Ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ եվրոպական երկրներն ու Եվրոպական հեռարձակողների միությունը պետք է անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն, որպեսզի վճռվի Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնեցին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված ասուլիսի ժամանակ։










