«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի տոմսերի գները մատչելի կլինեն

18:36 • 21.07.11

Երևանում դեկտեմբերի 3-ին անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շոուի տոմսերի գները դեռ հստակ որոշված չեն։ Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին կազմակերպիչները, տոմսերը հասանելի և մատչելի կլինեն բոլորի համար։