Կորեացի որբի պատճառով ժյուրին ու հանդիսատեսը արտասվել են (տեսանյութ)
Կորեացի Չոյ Սոն Բոկին իր ձայնային տվյալներով հաջողվել է նույնպիսի ազդեցություն գործել հանդիսատեսի ու ժյուրիի վրա, ինչպիսին ոչ վաղ անցյալում գործել էր սիրողական երգչուհի Սյուզան Բոյլը:
Երիտասարդ Բոկը ժյուրիին պատմել է, որ երեք տարեկանում հայտնվել է որբանոցում, քանի որ ծնողները գումար չեն ունեցել՝ նրան ապահովելու համար:
Հինգ տարեկանում նա փախել է որբանոցից ու երկար տարիներ ապրել փողոցում՝ վաճառելով մաստակ ու կոնֆետներ:
Բոկը որոշել է մասնակցել նորահայտ տաղանդների հեռուստամրցույթին՝ ներկայացնելով Nella Fantasia երգը: Երբ նա սկսել է երգել, ժյուրին ու հանդիսատեսը ապշել են, իսկ ոմանք՝ անգամ արտասվել:
Այժմ, հավանաբար, կորեացի որբի կյանքում լուրջ առաջընթաց կլինի, քանի որ երաժշտագետներն արդեն իսկ խոստացել են զբաղվել նրանով:










