Նորա Արմանին առաջարկում է «տոլմայի» փոխարեն «լիցքեր» ասել

13:49 • 21.07.11

Ֆրանսահայ հայտնի դերասանուհի Նորա Արմանիին շատ հոգեհարազատ է խոհանցի թեման։

Նա պատմեց, որ օրերս ականատես է եղել Հայաստանում կազմակերպված «Տոլմայի փառատոնին»։ Կինոգործչին դուր չի եկել սակայն փառատոնի անվանումը. տոլման թուրքերեն բառ է։ «Ինչու՞ տոլմա և ոչ՝ լիցքեր»,- առաջարկեց նա։ Նորա Արմանիի խոսքով՝ ինքը եփել շատ է սիրում, անընդհատ հետևում է խոհանոցին վերաբերող հեռուստատեսային ծրագրերին։

Ի դեպ, Նորա Արմանիի համար խոհանոցը ոչ միայն նախասիրություն է, այլև գործնական ծրագրերի առիթ. դերասանուհին ԱՄՆ–ում ֆրանսիական համայնքի համար բեմադրել է «Խոհանոց և այլ տեղեր» պիեսը։