Պիտի սեպտեմբերին գնամ, որ ինձ սպանեն. Նորա Արմանի
Ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին նկարահանվում է ամերիկյան մի ֆիլմում՝ մարմնավորելով հետախույզ–փաստաբանի։ Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին իրեն հատուկ հումորով ու ծիծաղով նշեց, որ իր կերտած կերպարը, սցենարի համաձայն, ի վերջո պետք է սպանվի. «Պիտի սեպտեմբերին գնամ, որ ինձ սպանեն»։
Առհասարակ Նորա Արմանին լավատես է. «Ամեն ինչ պետք է երազով սկսել»։










