Uriah Heep խումբը հայաստանյան համերգի սկավառակը կթողարկի (տեսանյութ)

12:22 • 22.07.11

Uriah Heep լեգենդար բրիտանական ռոք խումբը թողարկելու է 'Live in Armenia' սկավառակը, տեղեկացնում է roadrunnerrecords.com կայքը։

 

Խմբի անդամները հայտնել են , որ երբ ստացել են Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը, միանգամից ընդունել են այն։ Համաձայնություն է եղել հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի հետ նկարահանել համերգը։

«Դա մեզ համար եզակի էր, քանի որ առաջինն էր և հրաշալի էր այն փաստը, որ մեր երաժշտությունն այդքան շատ մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար», ասել է երաժիշտ Միք Բոքսը։

«Ավելի լավ լինել չէր կարող։ Կային որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն զգացողությունները հաղթեցին և եթե հարցնեն, ապա մենք կրկին կցանկանանք գնալ և նվագել այնտեղ», – եզրափակել է երաժիշտը։

Uriah Heep-ը 1969–ին հիմնադրումից ի վեր վաճառել է ավելի քան 30 միլիոն սկավառակ։