Դիահերձումից հետո անգամ չի հստակեցվել Ուայնհաուսի մահվան պատճառը

23:36 • 25.07.11

Բրիտանացի դատական բժիշկները իրականացրել են Էմի Ուայնհաուսի դիակի հերձումը, սակայն, ինչպես հայտնել են ոստիկանությունից, մահվան պատճառն այդպես էլ չի պարզվել:

Այժմ մասնագետները սպասում են մի շարք անալիզների պատասխանին, հաղորդում է РБК-ն:

Հաղորդվում է, որ դատաբժիշկները երգչուհու դին հանձնել են բարեկամներին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ հայտնի փոփ երգչուհի Էմի Ուայնհաուսի դին հայտնաբերվել էր Լոնդոնի իր բնակարանում:

Ենթադրվում է, որ Էմիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: