Կաասն իր նոր ալբոմը կներկայացնի 45 երկրում (տեսահոլովակ)

21:30 • 26.07.11

Բլյուզ երգող մադմուազելը (Mademoiselle Chante le Blues) 2012-ին թողարկվելիք իր հաջորդ՝ «Կաասը երգում է Պիաֆ» ալբոմով կշրջագայի աշխարհի 45 երկրներով: Այդ մասին ասված է երգչուհու պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:

Կայքում նաև ասված է, որ 44-ամյա Պատրիսիա Կաասը որոշել է կինոդերասանուհի դառնալ:

Տիերրի Բինիստի-ի «Սպանվածը» ֆիլմում նա կկատարի հերոսներից մեկի մոր դերը. դեր, որը նա, հավանաբար, իրական կյանքում չի խաղա: