Մեկնարկում է Новая Волна-ն. Հայաստանը կներկայացնի Էրիկը (լուսանկար, տեսանյութ)
Այսօր Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվում է Новая волна մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է երգիչ Էրիկը։
Այսօր հագեցած օր է մասնակիցների ու հյուրերի համար՝ վերջին փորձեր, մամլո ասուլիս, մրցույթի աստղերի ծառուղու բացում, մրցույթի հանդիսավոր բացում, հաղորդում է korrespondent.net կայքը։
Օրվա գլխավոր իրադարձությունը բացման գալա համերգն է, որի ժամանակ բեմ դուրս կբերվեն մասնակից երկրների պետական դրոշները։ Այնուհետև ելույթ ունեցող աստղերը կորոշեն եզրափակիչ անցած 16 մասնակիցների ելույթների հերթականությունը մրցութային երրորդ օրը։
Մրցույթի հաղորդավարներն են Լեռա Կուդրյավցեվան, Սերգեյ Լազարևըմ Յուլյա Կովալչուկը, Տիմուր Ռոդրիգեզը, Քսենիա Սոբչակն ու Իվան Դորնըը, իսկ մրցույթի ընթացքում ելույթ կունենան այնպիսի աստղեր ինչպիսիք են Գորան Բրեգովիչն ու Seal-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Էրիկի խոսքով նա մրցույթին մասնակցում է «շատ բան սովորելու, պրոֆեսիոնալների հետ աշխատելու, ներկայանալու և երկիրը պատվով ներկայացնելու համար»։ Նրա հետ Յուրմալա է մեկնել նաև աջակցող խումբը։

Անցած տարի Новая волна մրցույթում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը։










