Սթինգը կթողարկի իր լավագույն երգերի հավաքածուն երեք սկավառակով (տեսահոլովակ)
Բրիտանացի հայտնի երգիչ Սթինգը կթողարկի իր 25-ամյա կարիերայի լավագույն երգերի հավաքածուն երեք սկավառակով:
«Սթինգ. 25 տարի» անունով հավաքածուի մեջ կներառվի 45 երգ: Միաժամանակ ծրագրվում է թողարկել երգչի համերգային ելույթների ձայնագրությունների DVD սկավառակ: Սկավառակների հետ կվաճառվեն երգերի տեքստերը և լուսանկարներ, հաղորդում է Lenta.ru-ն:
Հավաքածուի մեջ կընդգրկվեն այնպիսի երգեր, ինչպիսին են «Brand New Day» , «The Soul Cages», «If I Ever Lose My Faith In You», «Whenever I Say Your Name» և այլն:
Նախատեսվում է սկավառակները թողարկել ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին:










