ԱՄՆ-ում հայտնաբերվել է տարբեր ժողովուրդների երաժշտական գործիքների հին հավաքածու

21:02 • 27.07.11

ԱՄՆ Ցինցիննատիի արվեստների թանգարանի նկուղում հայտնաբերվել է հնագույն երաժշտական գործիքների հավաքածու: Գտածոն բաղկացած է 4 մայրցամաքի ավելի քան 20 երկրների նվազագույնը 800 գործիքից, հաղորդում է Lenta.ru-ն:

Այդպիսով, Ցինցիննատիի թանգարանի գտածոն դարձավ ԱՄՆ-ում տարբեր ժողովուրդների երաժշտական գործիքների խոշորագույն հավաքածուներից մեկը: Գործիքներից որոշները շուրջ 4 դար առաջ են ստեղծվել:

Թանգարանի տնօրենը հայտնել է, որ այժմ՝ հավաքածուի հայտնաբերումից հետո իրենք գրանտ կստանան, որի միջոցով կուսումնասիրեն և կգնահատեն գործիքները: