«Սասունցի Դավիթ»-ը թարգմանվել է չուվաշերեն

22:20 • 28.07.11

Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը թարգմանվել է չուվաշերեն: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ երկրի Ազգային գրադարանում:

Էպոսը թարգմանվել է Չուվաշիայի հայկական համայնքի աջակցությամբ՝ գրող Միխաիլ Յուխմայի ու պոետ Լյուսիա Չեգեսի կողմից:

Միխաիլ Յուխման ավելի էան 200 գրքի հեղինակ է, ակադեմիկոս, հայտնի հասարակական գործիչ: Նա Չուվաշիայի Հանրապետության գրողների միության նախագահն է:

Լյուսի Չեգեսը վեց գրքի հեղինակ է, թարգմանիչ, պոետ, հանրապետական գրականական մրցանակի դափնեկիր, հաղորդում է Yerkramas-ը: