Ամենաշահութաբեր երաժիշտների աղյուսակը գլխավորում է U2-ն (տեսահոլովակ)

22:09 • 29.07.11

Billboard-ը կազմել է ամենաշահութաբեր շրջագայող երաժիշտների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է իռլանդական U2 խումբը:

2010-ի նոյեմբերի 1-ից մինչև 2011-ի մայիսի 31-ը խումբը 23 համերգ է անցկացրել, որոնց բոլոր տոմսերը վաճառվել են: Համերգներին ընհանուր առմամբ մասնակցել է 1,6 միլիոն մարդ, իսկ համերգներից ստացված շահույթը կազմել է 174,8 մլն դոլար:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Pink Floyd –ի նախկին անդամ Ռոջեր Ուոթերսը, ով նույն ժամանակահատվածում հանդես է եկել 69 համերգով, իսկ հանդիսատեսների թիվը կազմել է մոտ 1 մլն մարդ: Բոլոր համերգներից ստացված շահույթը կազմել է 114,4 մլն դոլար:

Առաջին եռյակը եզրափակում է Բոն Ջովին, ով համերգների շնորհիվ վաստակել է 107,4 մլն դոլար: Նրան հաջորդում է Լեդի Գագան՝ 71,9 մլն դոլարով:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել Աշերը, ում համերգներից ստացված գումարը կազմել է 70,1 մլն դոլար:

Առաջին տասնյակ են մտել նաև Eagles-ը, Անդրե Ռյեն, Մայքլ Բուբլեն, Քեննի Չեսնին և Iron Maiden-ը: